Հավաքների ազատության իրավունքը պետք է հարգվի, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել. ՄԱԿAysor.am-ը գրում է.

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների և ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։

«Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել»,-հայտնում է ՄԱԿ-ը։

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը իր  ցավակցությունն է հայտնել  Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպա՝ Արթուր Վանոյանի ընտանիքին։

«Մենք նաև դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբևէ չի կարող արդարացվել»,-հայտարարում է ՄԱԿ-ը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը շուտափույթ և խաղաղ կերպով կհանգուցալուծվի։

Կազմակերպությունը խրախուսում է գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել