Tert.am-ը գրում է.

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր վնասվածքներ են ստացել 73 հոգի, որից 15-ը ոստիկաններ են. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, պրոֆեսոր Վաչագան Այվազյանը:

Ըստ նրա՝ 27 տուժածներ են շարունակում բուժում ստանալ, մյուսները դուրս են գրվել:  Պրոֆեսոր Այվազյանը նաև նշեց, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դեռևս շարունակում են բուժում ստանալ 13 տուժածներ, 7-ը վերակենդանացման բաժնում են: «Նրանցից մեկը վիրահատվել է, աչքը վնասվել էր, բժիշկները ինչքան պայքարեցին, ցավոք, չկարողացան աչքը փրկել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել