Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանը անտարբեր ու անփույթ էր իր խոսքի որակի ու արտահայտչամիջոցների հանդեպ եւ առանց բարդույթի իրեն թույլ էր տալիս օգտագործել, մեղմ ասած, երկրի ղեկավարին անվայելուչ արտահայտություններ՝ «մոսկաների», «իքիբիրների», «պարելուն խանգարող հանգամանքների», «նվնվացող մտավորականների» կարգի, ու դրանից բնավ իրեն վատ չզգալ: Սերժ Սարգսյանը, տարբեր պաշտոններում իր գործունեության ընթացքում, մի քիչ այլ էր՝ ավելի զգուշավոր, քիչ խոսկան, ավելորդ արտահայտություններից հնարավորինս խուսափող: Սա մինչեւ վերջերս: Վերջին 20 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը թույլ տվեց խոսքի ու արտահայտությունների գրեթե այնքան կիքսեր, որքան թույլ էր տվել անփույթ Քոչարյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում՝ էլ թարս բուսնած խիյար, էլ «եկել ես, լաց ես լինում, տոնս խանգարում ես, որ ի՞նչ անես», էլ «Ինչքան ուզես, էնքան խփենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել