Yerkir.am-ը գրում է.
Ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը խստորեն դատապարտեց ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբավորման անդամներին, ասելով, որ նրանք չեն համաձայնվում հանձնել այնտեղ գտնվող վիրավորներին ու բուժանձնակազմի աշխատողներին: «Այն պահից, երբ նրանք պատանդ վերցրեցին շտապօգնության անձնակազմին, այդ պահից սկսած նրանք ահաբեկիչներ են: Այդ պահից սկսած պետությունը, ուժային կառույցները իրավունք ունեն կիառելու օրենքով նախատեսված ցանկացած միջոց ` պատանդներին ազատ արձակելու համար»,- ասաց Իսագուլյանը:
Նրա խոսքով` իրենց ապստամբներ համարողները եթե պետք է թաքնվեն բուժքույրերի հետևում, ուրեմն էլ ի՞նչ որակավորում պետք է տալ նրանց: «Սա աններելի է, ԱՍԱԼԱ-ն չպետք է խառնել այս խնդիրներին, և պետք չէր ստախոս անվանել Աչցախի հերոս Վիտալի Բալասանյանին»,- ասաց Իսագուլյանը` քննադատելով Ալեք Ենիգոմշյանի հայտարարությունները:



