Նախկին ԿԲԳ-ի աշխատակից Գառնիկ Իսագուլյանն այսօր ասուլիսի ժամանակ մի քանի դրվագ է ներկայացրել Ենիգոմշյանի անցյալից: Իսագուլյանի պնդմամբ 1980 թվականին Ժնևում Ենիգոմշյանը և Մոնթե Մելքոնյանի եղբոր կինը՝ Սյուզի Մահսերեջյանը նախապատրաստել էին ահաբեկչական ակտ:
Քանի որ ռումբը սխալ է միացրել, հյուրանոցի համարում պայթել է Ենիգոմշյանի ձեռքերում, որի հետևանքով կորցրել է ձեռքը և տեսողությունը: Սյուզին մյուս համարում է գտնվել, բայց հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին: Ապա հավելել է . «Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»:
Իսագուլյանը նաև նշել է, որ այդ փաստաթղթերն առկա են նաև շվեյցարական հատուկ ծառայությունների մոտ: