Tert.am-ը գրում է.

«Շտապ օգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր խոսել է «ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գալի» հետ:

«Խոսել եմ մեր բժշկի հետ ու զինյալ Արայիկի հետ, ասել եմ, որ պետք է ազատեն մեր աշխատողներին, մեր բժիշկներն էնտեղ անելիք չունեն, իրենք ասել են՝ ոչ, մենք էստեղ ենք , իրենք էլ էստեղ պետք է մնան: Ես Արայիկ Խանդոյանին ասում եմ, գոնե էդ կնոջը թողեք, քո կինը, որ էդքան մարդու մեջ մտներ, դու նորմա՞լ էիր տանելու, ասեց՝ անկախ Հայաստանում են իրենք հիմա: Ասում եմ՝ ազատ թողեք էդ կնոջը, իր աղջկա ծնունդն է, իր աղջկա հետ ծնունդը նշի: Դուք մա՞րդ եք վերջապես, թե՞ ինչ եք, ասեց՝ չեմ թողում»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց «Շտապ օգնության» տնօրենը:

Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում են «Շտապ օգնության» 3 բուժաշխատողները:

Առաջարկե՞լ եք որևէ տղամարդ աշխատակցով փոխարինել քուժքրոջը հարցին ի պատասխան Ստեփանյանն ասաց. «Ես ոնց կարող եմ նման բան առաջարկեմ, որ մի հատ էլ տղամարդ ուղարկեմ, դառնա 4-րդը՞, կամ մի հատ էլ բիգադ ուղարկեմ, որ դառնան 5 հոգի պատա՞նդ, և, վերջապես, մարդիկ, որ տեսնում են ներսում ինչ ա կատարվում, ոչ ոք չի ուզում գնա էնտեղ: Փոխարինելու հնարավորություն չկա: Ես արդեն էլ չգիտեմ՝ ոնց խոսեմ իրենց հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել