Իշխանության և զինյալների միջև շախմատային պարտիան մնում է անավարտ. որքան ժամանակն անցնում է, այնքան հարցադրումները ավելանում են:
Այս պահին առավել շատ հանրության ուշադրության կենտրոնում է ոստիկանության կողմից բերման ենթարկվող անձինք, որոնց մեջ հաճախ կարելի է հանրությանը շատ թե քիչ հայտնի դեմքեր գտնել:
Ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչի համար են բերման ենթարկել Կանադահայ ռեժիսորի կնոջը, ում սկսեցի ճանաչել մի քանի օր առաջ Խորենացումունեցած ելույթից, բայց տեսնում եմ, որ նրան բերման ենթարկելու փաստը սուր արձագանքներ է առաջացրել:
Ոստիկանությունը վաղ թե ուշ կպարզաբանի, ուղղակի հարցն այն է, որ պետք է բոլոր կողմերն էլ առավելագույնն անեն՝ զերծ մնալու իրավիճակի հետագա սրումը թույլ տվող քայլերից:
Ամեն դեպքում այլ ելք չի մնում, քան ավարտել այս պարտիան, իսկ ուժերը փորձել մեկ այլ խաղատախտակի վրա: