казахстанAraratnews.am-ը գրում է.

Ղազախստանի կրթության նախարարությունը վերացրել է այն սահմանափակումները, ըստ որոնց երկրում գործատուները աշխատանքի ընդունելիս չէին ճանաչում կրթության մասին ԵԱՏՄ մյուս երկրներում տրամադրված փաստաթղթերը` հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՏՀ-ն իրավաբանական անձանցից բողոքներ է ստացել Ղազախստանում աշխատանքի ընդունվելիս ԵԱՏՄ երկրների տրամադրած կրթության փաստաթղթերը չընդունելու մասին: ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի այն կետը, ըստ որի նման դիպլոմները պետք է ճանաչվեն, Ղազախստանում գործում էր միայն 2015-ի հունվարի 1-ից, այսինքն` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ստացած փաստաթղթերի վերաբերյալ:

Հիմա արդեն ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կրթության փաստաթղթերի ընդունմանը վերաբերող խոչընդոտները վերացվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել