Panorama.am-ը գրում է.

«Այն , ինչ-որ ստեղծվել է հիմա, ոչ թե այսօրվա, երեկվա կամ մի երկու շաբաթվա իրադրությունն է ստիպել, այլ  կուտակված դեպքերի հետևանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց հոգեբան Ռուբեն Արզումցյանը՝ անդրադառնալով Երևանում տեղի ունեցող գործողությունների հոգեբանական կողմին:

«Ընդհանրապես մեր ազգի հոգեբանական մթնոլորտը բարդ է ու ծանր և այս կուտակաված իրադրությունների դեպքում միշտ չէ, որ տեղի է ունենում հոգեբանական ադեկվատ վարքի դրսևորում: Իրականում պրոբլեմները շատ բարդ են այն առումով, որ այստեղ ներգրավված են և սոցիալական, և տնտեսական, և բարոյական գործոններ: Սրան էլ գումարած կառավարման համակարգն այնքան էլ օպտիմալ չի աշխատում, կառավարիչների մեջ կան մարդիկ, որոնք պետք է չլինեն այդտեղ, վերջին ժամանակի կադրային փոփոխությունները խոսում են դրա մասին: Ուրեմն՝ այստեղ գումարվում է նաև մարդկային գործոնը»,-նշեց հոգեբանը:

Ըստ նրա՝ այս հոգեբանական մթնոլորտի լավացումը կապված չէ միայն իշխանությունից, միայն ժողովրդից, անհատներից, այլ՝  ամբողջական երևույթ է. «Մեր ժողովուրդն ունի որոշ դիրքորոշումներ, որոնք հաճախ չեն համապատասխանում այն երևույթներին, որոնք տեղի են ունեցել և սկսում են գնահատել որոշ արարքներ, երևույթներ, ոչ այնպես, ինչպես կա: Չմոռանանք, որ խոսքը գնում է հայի մասին՝ անկախ նրանից թե, որ կողմն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել