Վերջին մի քանի օրերին հանրության ուշադրության կենտրոնում է Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման դեպքը: Հիմնականում բոլոր կողմերից հնչում են հարցը խաղաղ տարբերակով կարգավորելու կոչեր, բայց կարծես թե դեպքերի ընթացն այդքան էլ խաղաղ չէ:
Երեկվանից պարզվեց, որ ՊՊԾ գնդի տարածքում կար ևս երկու վիրավոր: Վիրավորներին բուժօգնություն տրամադրելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մտած բժիշկները պատանադ են վերցվել «Սասնա ծռեր» խմբի կողմից:
Թերևս, այս դեպքը նշանակալիորեն բեկում է իրադարձությունների ընթացքը, քանզի նման վարվելակերպը ընդունելի չէ նույնիսկ պատերազմական իրավիճակներում:
Ակամայից հիշեցի զինված խմբի անդամներից շատերի խոսքերը ուղիղ եթերով ասուլիսի ժամանակ, երբ նշում էին, որ իրենց պատանդներ պետք չեն, իրենք նպատակ չեն ունեցել պատանդներ վերցնել և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1674707949520896?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել