Հիմա, եթե Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյան դրական չեն արձագանքում միասնական թեկնածուով հանդես գալու՝ Պարույր Հայրիկյանի բաց նամակ-կոչին, եւ վերջինս չի դիմում Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հետաձգելու պահանջով, նշանակում է անհաղթահարելի խոչընդոտները վերացվա՞ծ են: Իսկ եթե դրական են արձագանքում, ինչը խիստ անհավանական է, եւ Հայրիկյանը դիմում է ՍԴ հետաձգման համար, կնշանակի վերացված չե՞ն...Հասկանալի է, որ այս ամենը քաղաքականություն է, քաղաքական պրիոմներ: Բայց եկեք մի պահ մի կողմ թողնենք այս խաղ-պրիոմները եւ զուտ ճշմարտության համար հարցնենք. իրականում Հայրիկյանի համար խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, թե՝ ոչ: Թե ամեն դեպքում հաղթահարված-չհաղթահարված լինելը ուղղակիորեն կապ ունի քաղաքականության եւ Հրանտի ու Րաֆֆու արձագանքի հետ, եւ որեւէ կերպ կախված չէ Պ. Հայրիկյանի առողջական վիճակից...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/410705235690728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել