Վերջին երկու օրվա ընթացքում ջանք ու եռանդ չի խնայվում արժեզրկելու համար Խորենացու ցույցերը: Ում ասես չեն բերում բեմահարթակում կանգնացնում:
Հախվերդյանի պես ալկոհոլիկին միկրոֆոն տալը մոտավորապես ինքնասպանության պես բան էր: Կանգնել մարդկանց գլխաքանակով է հաշվում: Մեկդ հուշեք, որ գլխաքանակով կենդանիներին են հաշվում: Այս մարդն անգամ տարրական հարգանք չունի ներկաների հանդեպ, իսկ եթե չգիտակցելով է ասում, ուրեմն ավելի տխուր, որ հարթակում կանգնած է մարդ, ով պատրաստվում է ժովովրդին առաջնորդել ու գլխաքանակ բառի նշանակությունը չգիտի:
Հախվերդյանը երևի մոռացել է, որ կլոր տարին մտնում է պաշտոնյաների սենյակներ ու գումար ուզում: Չնայած չեմ զարմանա, որ էլի մի բաժակ արաղի հարց է լուծում: Հարգելի կազմակերպիչներ. մի հատ արագ էվակուացրեք Ռուբիկին, թե չէ մինչև օրվա ավարտ լրիվ կջնջխի ձեր ցույցն էլ ձեր գաղափարներն էլ: