Ինչո՞ւ է զինյալները «մահ տեղափոխում» իրենց զինակցին
Այսօր հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի 3 զինյալները, ոստիկանական վիլիսով դուրս են եկել գնդի տարածքից ու ուղղություն վերցրել դեպի ոստիկանության կողմից վերահսկվող հատված, ինչի արդյունքում ոստիկանները կրակ են բացել մեքենայի անիվների ուղղությամբ:
Միջադեպի արդյունքում 2 զինյալ վիրավորվել է. ավելի ուշ զինյալները համաձայնվել են թույլատրել շտապ օգնության մեքենային՝ վիրավորներին տեղափոխելու հիվանդանոց:
Այս ամենը շատ տրամաբանական կհնչեր, եթե չլիներ մեկ այլ փաստ: Ինչպես հայտնի է գնդում ևս մեկ վիրավոր կա, ում զինյալները ոչ մի կերպ չեն թույլատրում տեղափոխել ստացիոնալ բուժման:
Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ է տարբեր մոտեցումներ դրսևորվում այս երկու դեպքում կիմանան զինյալները, բայց եթե Աստված չանի վիրավորը մահանա՝ այն ամբողջապես ՊՊԾ գնդում գտնվողների ու նրանց Խորենացում գտնվող համախոհների խղճին է լինելու: