Որպես միջնորդ հանդես եկող Վիտալի Բալասանյանը նախօրեին, անդրադառնալով իրավիճակի հանգուցալուծման շուրջ ընթացող բանակցություններին, նշել է. «ՀՀ Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»:
Իսկ այսօր առավոտյան Խորենացի փողոցում հրավիրված ասուլիսին Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պահանջում է հանդիպում Սերժ Սարգսյանի և Սասնա ծռեր խմբի անդամների հետ։ Ենիգոմշյանի խոսքով` Սեֆիլյանը, ասել է, որ այդ հանդիպման թեման լինելու է իրավիճակի հանգուցալուծումը, ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա նշել, որ դա չի նշանակում, որ իրենք հրաժարվում են հրաժարականի պահանջից։
Ամեն դեպքում, որքան ես եմ հասկանում, ստեղծված իրավիճակում ամենից սթափ Ժիրոն է մտածում, առաջիկայում վերջինս, ամենայն հավանականությամբ, առավել ակտիվ կներգրավվի պրոցեսում: