Խորենացիում հրավիրված մամուլի ասուլիսում ուշագրավ տեղեկություններ չնհչեցին: Նախ, լրագրողներին տեղեկացվեց, որ ԱԱԾ խախտել է պայմանավորվածությունը և լրագրողների 24 ժամյա հերթապահություն չի սահմանվել, ինչը ամենայն հավանականությամբ պայմանավորված էր նրանով, որ զինյալները լրագրողների հետ հանդիպման եկել էին ինքնաձիգներով, իսկ վերջում նրանց ներկայությամբ կրակահերթեր հնչեցին:

Եվ երկրորդ, զինյալների հեռախոսահամարներն արգելափակված են, երևի նույն պատճառով:
Ի պաշտպանություն ՊՊԾ գնդում գտնվողների հանդես եկող նրանց կողմնակիցներն այսօր լրագրողներին տեղեկացրեցին, որ դա է պատճառը եղել, որ զինյալներն այս գիշեր առավել ինտենսիվ կրակահերթեր են հնչեցրել (երեկ նույն պատճառով նաև գազել էին վառել):

Տարօրինակ բան է ստացվում, փաստորեն, որքան ոստիկանությունը նյարդայնացնում է զինյալներին, այդքան ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ապրող բնակիչների կյանքը դժոխքի է վերածվում, ովքեր ուզեն թե չուզեն իրադարձությունների կիզակետում են:

Ես հասկանում են, որ մարդիկ կլինեն, ովքեր կասեն, թե գիտե՞ք, մեր կյանքն արդեն 2 տասնամյակ է դժոխքի է վերածվել, իրենց տեսակետը ևս ապրելու իրավունք ունի. մեր խնդիրն է արձանագրել փաստերը:

:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել