Էրեբունիում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ քաղաքական դաշտից ժամանակ առ ժամանակ լսվում են այնպիսի մեկնաբանություններ, որոնք հասուն ու բանական մարդը դժվար թե կարողանա ընկալել: Որոշ քաղաքական գործիչների մոտ տեղի ունեցածը առաջացրել է խորը դեպրեսիա:
Այսօր լրատվականներից մեկի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկնաբանելով տեղի ունեցածը նշել է, որ մարդիկ չեն զոհվել ապստամբության արդյունքում, այլ զոհերը Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը զավթելու հետևանք են: Ապա հավելում է, որ ապստամբությունը օրենքի սահմաններում է էղել:
Ինձ համար բացահայտում չէր, որ Զարուհին վաղուց կորցրել է ադեկվատությունը, սակայն նման հարցազրույցը հարվածի տակ է դնում վերջինիս թե մարդկային արժեքները, և թե՛ մասնագիտական ու օրենսդրական իմիջը: Ի՞նչ է նշանակում ապստամբությունն օրենքի սահմաններում է եղել:
Փոստանջյանը չի հասկանում երևի, որ մարդ է զոհվել, իսկ սպանությունն այս դեպքում չի կարող լինել օրենքով: Տիկին Փոստանջյան, Դուք անունով իրավաբան եք, պատգամավոր, օրենքի մարդ: Դուք կարող եք ունենալ քաղաքական ընդդիմադիր հայացքներ, բայց հարգելիս մի հատ դուրս եկեք ակտիվիստի կերպարից, սպանության մասին նման կերպ արտահայտվելով միայն ու միայն արժեզրկում եք ինքներդ ձեզ: Դուք որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ և մասնագիտությամբ իրավաբան պարտավոր էիք հարցին պատասխանել բացառապես իրավական տեսանկյունից:
Դուք էլ իրավաբան եք հա՞ կոչվում: