Պահպանողականները հայտարարել են, որ Brexit-ի գործընթացը կգործարկվի մինչև 2020թ.168.am-ը գրում է.

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կգործարկվի մինչև 2020թ. Բրիտանիայի հաջորդ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է Պահպանողական կուսակցության նախագահ Պատրիկ Մակլաֆլինը:

Բրիտանացիների մեծ մասը հունիսի 23-ին կայացած հանրաքվեին քվեարկել է ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին:

BBC-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լիսաբոնի համաձայնագիրը (ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացի մեկնարկը) կգործարկվի մինչև համընդհանուր ընտրությունները, Մակլաֆլինը դրական պատասխան է տվել:

«Դա նշանակում է, որ մենք դուրս ենք գալիս ԵՄ-ից, մենք ցանկանում ենք վերահսկողություն ստանալ մեր սահմանների նկատմամբ»,- հավելել է նա:
Բրիտանիայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել