Վերջին օրերի իրադարձություններից հետո այսօր կարծես մի փոքր թուլացավ լարվածությունը: Բաց թողնվեցին պատանդ ոստիկանները, զինված խումբը հնարավորություն ստացավ ուղիղ եթերով ասուլիս տալու:
Ինչպես վերջին երկու օրերին՝ այսօր ևս գործընթացին իր ակտիվ մասնակցությունը ունեցավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ուղեկցեց լրագրողներին դեպի ՊՊԾ գնդի տարածք: Բալասանյանը այս օրերին միանալով բանակցությունների գործընթացին աջակցություն է ցուցաբերում զինված խմբի անդամներին՝ ընթացքում լուծելով նրանց սննդի, բուժզննության և դեղորայքի, ջրի, ինտերնետի և այլ հարցեր:
Թվում էր, թե զիված խմբի անդամները պետք է բարձր գնահատեն Բալասայանի ջանքերը և փորձեն իրենց կողմից ևս ցույց տալ համագործակցելու ճանապարհներ: Բայց իրականում նրանք նախ իրենց չպահեցին անպես ինչպես պայմանավորվել էին՝ լրագրողների ներկայությամբ զենքերը ցուցադրեցին, ագռեսիվություն ցուցաբերեցին Բալասանյանին ուղեկցող անձանց նկատմամբ և անգամ օդ կրակեցին, ինչը խիստ զայրացրեց Բալասայանին և նա հրահանգեց լրագրողներին լքել տարածը: Այս ամենից հետո զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ կապ հաստատեց և նշեց, որ Բալասանյանը այլևս չի մասնակցելու բանակցությունների գործընթացին: Նրանցից ոմանք անգամ փորձեցին լրատավականների առջև վարկաբեկել Բալասանյանին:
Եղավ այն ինչ եղավ և այս ամենը մեկ բառով կարելի է անվանել քցոցի՝ ինչը հատուկ է ահաբեկիչներին, ովքեր կորցրել են ադեկվատությունը և թացը չորից տարբերելու ունակությունը: