Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս պահից սկսած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու. «Մենք բանակցում ենք այլ անձանց հետ որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո:» Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: