Վիտալի Բալասանյանը այս պահից միջնորդական առաքելություն չի իրականացնելու. Վարուժան Ավետիսյան


21:47 , 23 հուլիս, 2016
Վիտալի Բալասանյանը այս պահից միջնորդական առաքելություն չի իրականացնելու. Վարուժան Ավետիսյան. 1in.amՔիչ առաջ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այս պահից սկսած Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը իրենց համար միջնորդական առաքելություն չի իրականացնելու. «Մենք բանակցում ենք այլ անձանց հետ որպեսզի նրանք լինեն միջնորդ: Անունը կհրապարակվի բանակցություններից հետո:» Ավետիսյանի խոսքով՝ Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում իրեն պահել է ոչ պատշաճ, ստանձնել է ոստիկանի գործառույթ և խոչընդոտել լրագրողների աշխատանքը: