168.am-ը գրում է.

Մյունխենի ոստիկանությունը չի բացառում, որ զինված հարձակումը կապ ունի 2011 թվականին: Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի հարձակման հետ: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости­ն, ասել է ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:

Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22­ին Օսլոյի կենտրոնում պայթյունի և նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում կատարված հարձակման հեղինակն է: Կրկնակի հարձակումների հետեւանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորվել 151­ը:

2016 թվականի հուլիսի 22­ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 27 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18­ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության տվյալների համաձայն` երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է
այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել