ՀՀՇ-ն, նրա գաղափարներով առաջնորդվելով, փակեց նրա ճանապարհը, որպեսզի հիմնադիրների ճանապարհը կանաչ լինի Այդքանից հետո իդեալիզմ է նրանց՝ իրար սատար տեսնելը, կամ ոչ պակաս ծիծաղելի: Բազմիցս նշվեց պետության ողբալի վիճակը, առանց ՀՀՇ-ի մասնակցության մեջբերման: Գործող իշխանությունը այնքան խելամիտ է, որ այսօր ՀՀՇ-ականները բերդում չեն. անցյալը վերլուծելու փոխարեն, անում են հետևություններ՝ հենց նույն ՀՀՇ-ից և փորձում ավելի քիչ սխալնելով կառուցել ապագան՝ ՀՀՇ-ի հանցագործությունները վերագրելով անցումային փուլի դժվարություններին: Արտաքին քաղաքականության մասին ասեմ, որ ՀՀՇ-ի օրոք մենք այն չենք ունեցել, և Ցեղասպանության պահանջը գործող իշխանության մենաշնորհն է՝ կապված Սփյուռքի հետ ճիշտ աշխատելու և այդ աշխատանքի զարգացման ակնհայտ միտումով: Առհասարակ, որևիցե այլ պետություն իրավասու չէ մասնակցություն ունենալ Հայքում իշխանական թևերի վերադասավորմանը, դա ընկալվելու է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ, որից ցանկացած օտար պետություն զերծ է մնալու: Սփյուռքը հետաքրքրված չէ Հայքում իշխանություն ձևավորելով, հակառակ դեպքում դժվար չէ նոր քաղաքական ուժերի ձևավորումը Հայքի ներսում, Սփյուռքի անմիջական մասնակցությամբ: Եվ ընդհանրապես, կարելի է ԿՈՉ անել Սփյուռքի այն բոլոր Հայորդիներին, որոնք քիչ թե շատ ի վիճակի են իրենց ձայնը լսելի դարձնել այդ օտար պետությունների իշխանավորներին՝ կապված Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հետ` Շվեդիայում, Նիդերլանդներում և այլուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել