Եթե Էրեբունիում տեղի ունեցող իրադարձությունները շարքային քաղաքացիների մոտ առաջացնում են ցավ ու կարեկցանք, ինչպես նաև հարցի լուծման խաղաղ կարգավորման ցանկություն, ապա որոշ քաղաքական գործիչների աչքին Խորենացի փողոցը «քաղաքական տրամպլին է» երևում:
Մարտի 1-ի արյունահեղությունը կազմակերպած ռեժիմի անդամներից մեկը` Օսկանյանն, այսօր առանց ամոթի եկել էր Էրեբունի և հանրության մոտ փորձում էր քաղաքական դիվիդենտներ հավաքել: Սա իրոք խեղկատակության ժանրից է:
Արդյո՞ք չկա մեկը Օսկանյանի թիմում, որ հետ կանգնեցնի իրեն նման քայլերից: Չկա՞ արդյոք մեկը, որ կհիշեցնի ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարին,որ մարտիմեկյան արյունը չի կարող անցնել իր շապիկի վրայից և այժմ գտնվելով այդտեղ, նա ուղակի անարգում է ոչ միայն իրեն,այլ նաև այդտեղ հավաքված մարդկանց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=633160640193448&id=100004985530872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել