Panorama.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Խորենացի փողոցում  տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների վիճակին, նշեց,  որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություններ դիմել է շուրջ 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկաններ։

«Բոլորին ցուցաբերվել է ժամանակին և պատշաճ բուժօգնություն։ Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Խոսելով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածների առողջական վիճակի մասին՝  առողջապահության նախարարը նշեց, որ ծանր էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը,  բայց այսօր դրական միտում կա, և հնարավոր է՝ օրվա ընթացքում անջատվի արհեստական շնչառության ապարատը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել