Քանի որ միշտ ջատագովն եմ եղել գրագիտության ու պրոֆեսիոնալիզմի, փորձեմ այս իրավիճակում ցույց տալ նրա դերի ու անհրաժեշտության և նրա բացակայության դեպքում անդառնալի հետևանքների մասին:
Տեսեք, այս ամբողջ իրադրության մեջ ոստիկաններին շատ շատերը հայհոյեցին, բայց միակ հայհոյողը, որին ոչ միայն ոստիկանները չպատասխանեցին այլ նույնիսկ ձայն չհանեցին,իսկ մնացածը ոգևորված սկսեցին տարածել, դա Մհեր Մկրտչյանի կինն էր, իսկ ի՞նչն էր պատճառը, ուղղակի այն էր, որ նա հայհոյեց ու վիրավորեց գրագետ ձևով: Նիկոլի օրինակը բոլորս տեսանք, մարդը գրագիտությամբ ու պրոֆեդիոնալիզմով ահագին բեռ վերցրեց իր ուսերին, կանխեց արյունահեղությունը և սկսեց ուղղորդել ամբոխին և ամբոխը ենթագիտակցորեն սկսեց լսել և հետևել նրա ցուցումներին:
Հիմա անցնեմ իշխանական ՊՌ-չիկներին:
Ըստ իս իշխանություններին ամենամեծ վնաս հասցնողներն հենց իրենք եղան ՝ իրենց ոչ պրոֆեսիոնալ վարքագծով:
Սեյրան Օհանյանի ռեյտինգին ամենամեծ հարվածը հասցրեց հենց կնոջ ՊՌ-չիկը կոնկրետ հարամեց:
Էս դեպքերի ժամանակ, եթե իշխանական ՊՌ-չիկները այսքան վատ չաշխատեին, հաստատ եմ ասում, հանրային այսպիսի ալիք չէր բարձրանա: Այնքան վատ են աշխատել, որ հիմա ում փնովում են, դրանք դառնում են հանրային հերոսներ:
Մի խոսքով ինչպես կասեր Վահրամ Սահակյանը... Լավ չմանրամասնեմ հիշողը հիշեց,թե ինչ էր ասել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1073733249377694?notif_t=close_friend_activity¬if_id=1469094763904723
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել