Panorama.am-ը գրում է.

Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակին:

Դեսպանը նախ իր ցավակցությունը հայտնեց զոհված սպայի՝ գնդապետ Արթուր Վանոյանի մաhվան կապակցությամբ և ավելացրեց, որ ԱՄՆ դեսպանությունն ուշադիր հետևում է իրավիճակին, քանի որ դեսպանության հիմնական խնդիրներից մեկն է՝  Ամերիկայի քաղաքացիներին իրազեկել  երկրում անվտանգության և ապահովության հետ կապված հարցերը: «Առայժմ մենք շարունակում ենք ամերիկացիներին հորդորել Էրեբունու տարածքից հեռու մնալ, քանի դեռ իրավիճակը չի կարգավորվել»,- ասաց Ռիչարդ Միլսը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել