Panorama.am-ը գրում է.

«Անլուրջ է երկրում իշխանություն վերցնել՝ քաղաքի խուլ ծայրամասում ոստիկանության բաժանմունք գրավելով: Ակնհայտ է, որ դա անհնար է»,-  «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում խոսելով Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված ահաբեկչական հարձակման թեմայի շուրջ՝ կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալները, հավանաբար, հույս են ունեցել, որ հասարակության լայն զանգվածների աջակցությանը կարժանանա, սակայն, քաղաքական առումով, ամեն ինչ այնքան էլ հստակ չէին հաշվարկել:

«Ենթադրենք, թե խաղաղ պայքարով փոփոխությունների հասնել չի ստացվում, սակայն սա նույնպես ճանապարհ չէ, և այսպես նույնպես չի ստացվում: Աշխարհում չկա օրինակ, երբ նման դեպքերը ստացվեն և ինչ-որ լավ բանի բերեն: Պատկերացրե՛ք այդ ինքնաձիգը ձեռքին մարդկանցից մեկին, օրինակ, վարչապետի, նախագահի, որևէ նախարարի դերում: Այդպես շատ լավ կլինի՞: Պատկերացրե՛ք, որ քաղաքականության վրա ազդելու նման եղանակները կիրառվելու են հենց այդ նույն քաղաքականության մեջ, երբ այդ քաղաքականությունը գա: Չի ստացվի, նույնիսկ եթե ստացվի, նույնիսկ եթե հեղաշրջում տեղի ունենա»,- ասել է Իսկանդարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել