Երևանի ՊՊԾ գունդը գրաված անձինք, իրենց ներկայացրած պահանջներով հանրության բոլոր շերտերի մոտ, այդ թվում և արմատական ընդդիմադիրների ու դատական համակարգի յուրաքանչյուր քայլը մերժող հատվածի մոտ աներկբայորեն լեգիտիմացնում են Սեֆիլյանի ձերբակալությունը:

Հանրության հիշողություններում դեռևս թարմ են Արցախի ճանապարհին տեղի ունեցած սադրանքն ու ծեծը, չեն մոռացել հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի ժամանակ ժողովրդին անհանազանդության կոչերը: Ու այս ամենը, որը տանում է անկայունության, որը տանում է հասարակական դեպրեսիվ դրսևորումների, կազմակերպիչները նույն անձինք են...

Լավ դուք ահաբեկչական հակումներով «ՀԿ» եք, ժողղովրդին ինչի եք խառնում ձեր գործերի մեջ, գրողը տանի....
Հերիք ա էլի ինչ անում են փոքր հատվածական շահերի համար միանգամից դա լեգիտիմացնում եք ժողովրդի անվան տակ....
Չի անցնում եղբայր, ժողովուրդը արդեն լավ ա գիտակցում ով-ով է: Գնացել են գունդը գրավել են, ասում են ժողովուրդ եկեք օգնեք պահենք էս ամենը.... Է հետո՞ ժողովուրդը կրակն ա ընկել, ձեր ձեռքը....

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Ա ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՎԵՐԱՑՎԻ, և ՎԵՐՋ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել