Ժիրայր Սէֆիլյանն ու Պավել Մանուկյանը զրուցել են. ինչ կոչ է արել Սէֆիլյանը զինված համախոհներինArmLur.am-ը գրում է․

Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը: 

– Պարոն Մանուկյան, այս ընթացքում ո՞վ է ձեզ այցելել, ո՞ւմ հետ եք բանակցել:

– Մեզ մոտ մենակ Նիկոլ Փաշինյաննա եկել:

– Նշվում է, որ բանակցություններ են տարվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

– Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են` տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին:

– Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում:

– Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ:

– Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին: 

– Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր:  Դրա համար ասեց`  որոշեք ինքներդ:

– Չե՞ք պատրաստվում հանձնվել:

– Մենք գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում:

Նաիրա Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել