Ծուռ նստենք ու շիտակ խոսենք:
Զգո՞ւմ եք, որ «Ժառանգությունն» ըստ էության ապստամբներին է պաշտպանում: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բառացիոներն հայտարարում է. «Այս ամենի մեջ ես մեղավոր եմ տեսնում բացառապես իշխանություններին»:
Նա կարծիք է հայտնում, որ այս ամենի հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է: Իհարկե, Ա. Մարտիրոսյանի դիրքորոշումը անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում «Ժառանգություն»-ը» Ժ. Սեֆիլյանի «Նոր Հայաստանի» հետ բավական սերտ հարաբերությունների մեջ էր:
Սակայն հետաքրքիրն այն է, որ հայաստանյան ամբողջ քաղաքական դաշտում ու փորձագիտական շրջանակներում երևի թե միայն վերոնշյալ կուսակցությունն է դրական արտահայտվել տեղի ունեցածի կապակցությամբ:
Դրանից ինչ-որ մեկուսացվածության հոտ է գալիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1591423697824785&id=100008715094328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել