Այսօր Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների կողմից տեղի ունեցածը հակասական կարծիքներ է առաջացրել հանրային տիրույթում: Շրջանառվող թեզերը բազմազան են: Մենք այս պահին ունենք մի իրավիճակ, որի սցենարը կարելի է անվերջ վերլուծել: Այնուամենայնիվ կուզենայի ուշադրություն հրավիրել մեկ այլ փաստի վրա:
Պաշտոնապես հաստատվել է, որ բախումների հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորվել: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞վ է պատասխան տալու զոհված ոստիկանների համար: Սեֆիլյանի կողմանկիցները հայտարարում են, որ երկրում ցանկանում են փոփխություններ անել, բայց ո՞վ է որոշել, որ իրավունք ունեն մարդկանց կյանքերի գնով իրենց քաղաքական ամբիցիաները բավարարեն:
Հարձակում է եղել զորամասի վրա: Անկախ ամեն ինչից, անկախ մեր երկրում ստեղծած իրավիճակից, քաղաքական խնդիրներից ու նպատակներից զորամասի վրա իրականացված հարձակումներն անթույլատրելի են:
Մյուս կողմից էլ կարևոր չէ, թե այդ հարձակումն ովքեր են իրականացրել՝ ազատամարտիկները թե տնային տնտեսուհիները: Այս ամենը մեկ բառով կոչվում է ահաբեկչություն: Նման քայլերը ոչ այլ ինչ են, քան դավաճանություն պետության ու պետականության դեմ: