Թուրքիայում այսօր ուժի մեջ մտավ «Զինված ուժերի անձնակազմի մասին» նոր օրենքը, որը նաև ավելի վաղ իրականացված օրենսդրական փոփոխություններով, ոչ միայն լայն լիազորություններ է տալիս բանակին երկրի ներսում հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցում, այլ նաև որոշակի իրավական երաշխիքներ է տալիս զինծառայողներին, որոնց նկատմամբ հետաքննությունների անցկացման համար անհրաժեշտ է լինելու վարչապետի, ՊՆ-ի կամ էլ ոստիկանության ու ժանդարմերիայի դեպքում` ներքին գործերի նախարարության թույլտվությունը: Կառավարության որոշմամբ երկրի զինված ուժերը ոստիկանության և անվտանգության մարմինների հետ կարող են կիրառվել երկրի ներսում ահաբեկչության դեմ պայքարում: Օրենքի դրույթները որոշակի բացեր ունեն և կարող են կառավարության համար անհրաժեշտ դեպքերում, հիմնավորելով ահաբեկչությունն ու հասարակական կարգի անվտանգությունը, բանակը գործիք դարձնել ներքաղաքական տարբեր գործընթացների պարագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: