Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն հանդիսանում է ՀՀ արտաքին առևտրի գլխավոր գործընկերը, բայց այս տարի վերջինիս հետ առևտրաշրջանառության ծավալները աննախադեպ են՝ երկու երկրների միջև արտաքին առևտուրը կազմել է 536 մլն դոլար։ Արձանագրված ցուցանիշը գերազանցում է անգամ 2012թ-ի արդյունքը շուրջ 14 միլիոն դոլարով։
Մինչ այս՝ շուրջ երեք տարի, ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը անկում էր ապրել և առավելագույն անկման հասել անցած տարի և տարեսկզբի հինգ ամիսներին կազմել 446 մլն դոլար։
Վերը նշվածն ուղղակիորեն կապված էր Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների հետ, որոնք ի հայտ էին եկել ռուս-ուկրաինական հակասությունների հետևանքով։
Սակայն ինչպես երևում է իրավիճակը փոխվեց այս տարի։ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դեպի Ռուսաստան կրկնապատկվել է՝ գերազանցելով 132 մլն դոլարը։
Հուսանք, որ տարեսկզբին արձանագրված դրսևորումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում և իրենց զգալի ազդեցությունը կունենան ողջ տնտեսության ակտիվացման գործընթացում: