Հայ իրականության մեջ մի տեսակ նորաձև է դարձել այն փաստը, որ նախկին պաշտոնյան կամ ոլորտի պատասխանատու որակումներ ու գնահատականներ էտալիս որևեէ քաղաքական երևույթի կամ գործընթացի վերաբերյալ: Հետաքրքիրն այն է, որ այդ գործում հատկապես աչքի են ընկնում այն անձիք, ովքեր իրենց գործունեության ընթացքում չեն առանձնացել ոչ իրենց փայլուն աշխատանքով, ոչ էլ առանձնակի մասնագիտական ու պրոֆեսիոնալ գործելաոճով:

Մամուլում իր հերթական հարցազրույցներից մեկի ժամանակ նախկին սոցապ նախարար Գևորգ Պետրոսյանն անհեթեթ ու ոչ համոզիչ է համարել կառավարության պատճառաբանությունները պետծառայողների սոցփաթեթների՝ հանգստի, կրթության և հիպոթեքային վարկերի դիմաց վճարելու բաղադրիչը կասեցնելու մասին և փաստել, որ դա կնպաստի պետծառայության թուլացման և արտագաղթի:

Պետրոսյանի ոչ հասկանալի որակումներն ու գնահատականներն այդքան էլ ընկալելի չեն հատկապես այն առումով, որ վերջինս իր նախարար աշխատած վեց ամիսների ընթացքում ծպտունը չէր գալիս, և որպես նախարար անգամ չտպավորվեց հասարակության շրջանում: Այնուհետև որպես նախարար ոչ մի բանով չառանձնացած մարդը սկանդալների մեջ ընկավ իր կուսակցության ղեկավարության հետ և ուղղակի վտարվեց կուսակցության շարքերից:

Նման կատեգորիայի ներկայացուցիչները, ովքեր իրենց ներկայացնում են որպես ազգի փրկիչ ու ժաղավրդի դարդ ու ցավով տապակվող անհատ, ավելի ճիշտ կանեն ռեվոլուցիոներական կոչերից ու վերազգային թեմաների մասին խոսելուց առաջ, իրեք իրենց գնահատականը տան ու փորձեն մի քիչ համեստ պերպով ինքնահաստատվեն: Այլապես ժողովրդահաճո լոզունգներ ու այս կամ այն ցիտատներ կարող է ցանկացածը շահարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել