Հասարակական ընկալման եւ վերաբերմունքի առումով 2013 թվականի նախագահական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը հեգնանքն է, նաեւ անտարբերությունը: Ժողովրդի լայն խավերը բացարձակապես անտարբեր են թե՛ ընտրությունների, թե՛ թեկնածուների, թե՛ նրանց ծրագրերի եւ թե՛ ընտրությունների արդյունքների նկատմամբ, նրանց չի հետաքրքրում, թե ով ուր գնաց, ինչ ասաց, ինչու ասաց:
Քաղաքական ու հասարակական ակտիվություն ունեցող մարդիկ էլ, հիմնականում մամուլում ու սոցիալական ցանցերում, ընտրություններին անդրադառնում են զուտ հեգնողության, իրոնիկ շեշտադրումներով: Ընդ որում, հեգնանքի «կացնի» տակ ընկնում է թե՛ բուն ընտրական գործընթացը՝ որպես թատերական շոու, թե՛ բոլոր թեկնածուներն անխտիր՝ իրենց պահվածքով, խոսքով, գործողություններով, վարք ու բարքով: Չեն խնայում ոչ մեկին. մականուններ են կնքում նրանց՝ դրանց հոլովման, խոնարհման, բառաբարդման բոլոր ձեւերով ու զուգադրություններով, կենսաբանական, պատմական, հոգեբանական, սոցիալական անալիզի ենթարկում այդ մականունների ու նրանց հասցեատերերի կապն ու բնութագիրը, զարգացնում երեւակայություն, ասում, խոսում, ուրախանում:
Մի խոսքով՝ հանրությունը զվարճանում է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/409297309164854
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել