ԱԺ-ի քննարկումները պարբերաբար դուրս են գալիս իրենց բովանդակային շրջանակներից և վերածվում թեժ բանավեճերի: Որպես վառ օրինակ կարելի է բերել նախօրեին հայոց պառլամենտում տեղի ունեցած միջադեպը, որի գլխավոր հերոս Նիկոլ Փաշինյանը փորձեց հակադարձել խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժերին` ցույց տալու, որ ինքը պոտենցիալ ունի դառնալու հիմնական ընդդիմադիր ուժը: Հիմնական խնդիրն այն է, որ ընտրությունների մեկնարկին պայքարը թեժանում է քաղաքական դաշտում գլխավոր օպոզիցիոն ուժի թափուր մնացած տեղը գրավելու համար:
Հետաքրքրական է նաև, որ թե Փաշինյանը, թե խորհրդարանական մյուս ընդիմադիր ուժերը փոխադարձ մեղադրանքներ են ուղղում միմյանց «իշխանությունենրի կողմից գործուղված լինելու մեջ»: Այս խնդիրը հիմնականում հանգստացնում է Նիկոլին, ում հասցեին ուղղված հիմնական քննդատությունը այն ուղղությամբ է, թե նա, կառուցողական ընդդիմադիր կուսակցությունների դեմ պայքարելով, պաշտպանում է իշխանության շահերը:
Թերևս Փաշինյան և ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ պայքարը նոր զարգացումներ կստանան արդեն աշնանը, երբ բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղադրույքը կանեն քաղաքացիների վստահությունը շահելու համար: