Ըստ Պարույր Հայրիկյանի՝ այլ թեկնածուներ եւս կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հետաձգելու, թերեւս նաեւ նոր ընտրություններ նշանակելու համար: Պարույր Հայրիկյանն ասել է, որ այս հարցը քննարկել է նախագահի մյուս թեկնածուների հետ, թե կոնկրետ ու՞մ՝ չի ասել: Հայրիկյանն առավել հակված է, որ նոր ընտրություններ չլինեն, որը, ըստ նրա, դավադրություն կլինի Հայաստանի նկատմամբ:
Հայտնի է, որ նոր ընտրություններին կողմ են Անդրիաս Ղուկասյանը, ով այդ հարցով բաց նամակ էր գրել Հայրիկյանին, եւ Արամ Հարությունյանը: Ուրեմն ի՞նչ. ըստ Հայրիկյանի ստացվում է, որ վերջիններս կո՞ղմ են իր ասած «դավադրությանը»...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/408318895929362
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել