Elq.am-ը գրում է.
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նիստին նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր այցի արդյունքները Սանկտ Պետերբուրգ, երկկողմ, նաև եռակողմ հանդիպումները ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ:
«Հայկական կողմն իր դիրքորոշումը չի փոխել: Եղել է պաշտոնական հայտարարություն, որով ևս մեկ անգամ վերահաստատվել է խաղաղության ամրապնդումը: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, երկկողմ հանդիպումը բավական արդյունավետ է եղել, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են երկու երկրների շահերից» ,- նշեց Էդուարդ Շարմազանովը ՝ հավելելով, որ ԼՂՀ-ում ևս իրավիճակը լավ է, խաղաղությունը պահպանվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/175282.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել