«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առանձնակի ոգևորությամբ էր գովերգում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Պարզվում է՝ նրա ոգևորությունը նաև անձնական դրդապատճառներ է ունեցել:
2015 թ.-ի պետական բյուջեից 4 մլն 354 հազար դրամ է տրամադրվել Վանաձորի «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոցին:
Ինչպես հաղորդում են թերթի աղբյուրները, այդ մարզադպրոցը պատկանում է Վահրամ Բաղդասարյանի ընտանիքին, ու պատահական չէ, որ կրում է նրանց անունը:
Մեր աղբյուրների վստահեցմամբ՝ ժամանակին այս մարզադպրոցը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, և առաջարկ է եղել անվանել վանաձորցի հայտնի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի անունով, բայց Բաղդասարյան եղբայրներն իրենցով են արել այն»,-գրում է թերթը: