Թեև մամուլում չի նշվում, այդուհանդերձ, առավել հավանական տարբերակը Համասի ռազմական ներկայացուցչության փակման դիմաց Գազայի ապաշրջափակումը կարող է լինել: Սակայն, մյուս կողմից այդ տարբերակը չի կարող ապահովել վերջնական «արդյունք», քանի որ Իսրայելի համար առաջնահերթ խնդիրը Գազայի հատվածի նկատմամբ խիստ վերահսկողության պահպանումն է, իսկ տարբեր իրադարձություններ, կրկին ստիպելու են Իսրայելին խիստ քայլերի գնալ: Թուրքիան Իսրայելի հետ այս համաձայնությունը փորձելու է ամեն կերպ ներկայացնել որպես սեփական դիրքային հաղթանակ` ցույց տալով թուրքական կողմի անդրդվելի դիրքորոշումն ու պահանջներն ի կատար ածվելու հանգամանքը: Սա առավելապես քարոզչական մասով, սակայն այս գործընթացի հիմքում ռազմաքաղաքական-տնտեսական շահերն առաջնային են: Հարաբերությունները չեն լինի այնպիսին, ինչպիսին որ կային օրինակ 1990-ականների կեսերին, սակայն կարևորագույն գործընթացները կընթանան առավելապես «աչքից հեռու» ձևաչափում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել