«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով անդամակցել է «Համախմբում» կուսակցությանը, այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կուսակցության հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Շատ հնարավոր է, բայց այսօր այդ մասին տեղեկություն չունեմ, չեմ կարող խոսել, հենց տեղեկություն ունենամ, կասեմ՝ այո՛, Ռոբերտ Քոչարյանը կանգնած է կուսակցության հետևում»:
Փաստացի Եղիազարյանն անդամակցել է մի կառույցի, որի վերաբերյալ ունի մշուշոտ պատկերացումներ: Մարդն անկեղծ ասում է, որ տեղյալ չէ, թե ով է կանգնած իր կուսակցության հետևում:
Հուսանք` Եղիազարյանը գիտի, թե ովքեր են իրենց կառավարող մարմնի անդամներն, ով է կառույցնի նախագահը: Իսկ եթե պարզվի, որ կուսկացության իրավաբանական հասցեն էլ է հայտնի պարոն Եղիազարյանին, կարծում եմ` ամեն ինչ նորմալ կլինի: