Րաֆֆի Հովաննիսյանի վերջին մի քանի մարզային հանդիպումների ելույթները սկսել են տարբերվել նախորդներից, բայց այդ տարբերությունը ինձ մի փոքր անհասկանալի թվաց: Օրինակ` մարզերում Րաֆֆին կոչ է անում, թե հերիք է, դուրս եկեք ստրկամտությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչ է ուզում ասել Րաֆֆին` անվանելով մարդկանց ստրկամիտ: Ի՞նչ իրավունք են վերապահում իրենց` մարդկանց նման ձևով վիրավորելու և սեփական ելույթները չմեկնաբանելով` ուրիշի խիարը իրենց դրոշակն են դարձնում: Եվ վերջիվերջո պետք է հասկանալ, որ եթե մի քանի գիրք եք կարդացել ու մեկ լեզու ավել գիտեք, դա չի նշանակում, որ գյուղացին ստրկամիտ է, իսկ դուք՝ վեհ գաղափարներով երկրի փրկիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել