Tert.am-ը գրում է.

Բելգիայի ոստիկանությունը նախազգուշացում է ստացել այն մասին, որ «Իսլամական պետության» մի խումբ գրոհայիններ վերջերս դուրս են եկել Սիրիայից և ուղևորվել են Եվրոպա` Բելգիայում և Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ իրականացնելու համար:

Բելգիական ճգնաժամային կենտրոնը համապատասխան նախազգուշացում է ուղարկել երկրի բոլոր ոստիկանական բաժանմունքներին, սակայն սպառնալիքի մակարդակը դեռևս մտադիր չեն բարձրացնել մինչև առավելագույնի: Այս մասին հունիսի 15-ին հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով Բելգիայի ուժային կառույցների աղբյուրին:

Այս նախազգուշացումն ստացվել է երկու օր հետո այն միջադեպից, երբ ԻՊ-ին հավատարմության երդում տված ահաբեկիչը կրակ էր բացել երկու ոստիկանի ուղղությամբ Փարիզում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նման նախազգուշացմամբ հանդես էր եկել Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը` նշելով, որ երկրում մոտ ապագայում հնարավոր են նոր ահաբեկչություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել