Elq.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, որին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, փորձագետներ եւ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, փաստաթղթի հիմնական նպատակները, սկզբունքները եւ ակնկալվող արդյունքները:
Դավիթ Լոքյանի խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակն է բոլոր մարզերի մրցունակության բարձրացումը՝ հիմք ընդունելով վերջիններիս ներքին պոտենցիալը, թույլ տալով առավել ընդարձակ ինտեգրումը ազգային ու միջազգային տնտեսությունների հետ, տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովումը` հատուկ ուշադրություն դարձնելով ամենաթույլ զարգացած տարածքներին ու սահմանամերձ համայնքներին: Ըստ նախարարի՝ ռազմավարության կարեւորագույն նպատակներից է նաեւ ռեսուրսների կայուն օգտագործման վրա տարածքային զարգացման քաղաքականության ու գործելակերպերի բարելավումը զարգացման պլանավորման ու իրականացման գործընթացներում` տարածքային ու տեղական դերակատարների առավել ակտիվ մասնակցության ապահովման միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ