Մի բան էլ ես ասեմ. ամենաինքնատիպը Պարույր Հայրիկյանի նախկին զինակից, ընտրապայքարում նրա մրցակից Արամ Հարությունյանի մեկնաբանությունն էր. «Դեռ լավ է, որ Պարույրն իր զենքը չի հանել, այլապես երրորդ կրակոցը կհնչեր, և այս անգամ ամեն ինչ անդառնալի կլիներ»: Եթե ճիշտ եմ հասկանում՝ սա նշանակում է՝ Պարույրի զենքը կկատաղեցներ ահաբեկիչին, և սա այս անգամ հաստատ կորոշեր սպանել իր հետ գոտեմարտի բռնված մարդուն: Նշանակում է՝ ահաբեկիչն այնքա՞ն էլ ահաբեկիչ չի եղել, հա՞: Ուղղակի թոկից փախածի մեկն է եղել: Ատրճանակը փաթաթել է «լաթով» (ըստ Հայրիկյանի պատմածի), վախեցել է, որ կվրիպի և մոտեցել է մինչև 20 - 30 սմ, նույնիսկ էդ տարածությունից չի կարողացել գործը վերջացնել, ձեռնամարտի մեջ է մտել, ապա անհետացել է առանց երրորդ կրակոցն արձակելու: Այ քեզ նախկին կայսերական Ռուսաստանի մութ ուժերի ներկայացուցիչ: Հույս հայտնենք, որ Պարույր Հայրիկյանն, այնուամենայնիվ, կմտաբերի այս դարակազմիկ ահաբեկիչի դեմքը: Առողջություն Հայրիկյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել