Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Փարիզում աշխատանքային բարեփոխման դեմ բողոքող ագրեսիվ տրամադրված ցուցարարներին ցրելու համար, վեց մարդ ձերբակալվել է, հայտնում է France Bleu ռադիոկայանը:
Միջադեպը տեղի է ունեցել Դանֆոր Ռոշրո հրապարակի ու Պոր Ռոյալ բուլվարի տարածքում: Հարյուրավոր խուլիգաններ սկսել են ոստիկանության վրա քարեր ու հրավառության տեխնիկա նետել: Ոստիկանությանը հաջողվել է վեց մարդու ձերբակալել:
Մինչդեռ ցուցարարների հիմնական մասը Իտալիայի հրապարակից շարժվում է դեպի Հաշմանդամների Էսպլանադա: Աշխատանքային բարեփոխման դեմ բողոքի ակցիան անցնում է յոթ արհմիությունների կոչով:
Վերջին երեք ամիսներին Ֆրանսիայում պարբերաբար զանգվածային գործադուլներ ու ակցիաներ են անցկացվում աշխատանքային բարեփոխման դեմ, որի նախագիծը մայիսի 10-ին անցկացվել է խորհրդարանի ստորին պալատով:
Մանուել Վալսի կառավարության առաջարկած ՝ աշխատանքային օրենսդրության ազատականացումը պետք է նպաստի Ֆրանսիայում աշխատատեղերի ստեղծմանը, սակայն օրինագիծը մի շարք ծայրաստիճան ոչ պոպուլյար միջոցառումներ է պարունակում, որոնք թույլ են տալիս ավելացնել աշխատանքային օրվա տեւողությունը ու հեշտացնում են աշխատանքից ազատելու գործընթացը:
Ֆրանսիայի ղեկվարությունը, հասկանալով, որ աշխատանքային օրենսդրության բարեփոխման մասին օրենքն ավանդական ճանապարհով ընդունել չի հաջողվի, դիմել է երկրի սահմանադրության 49.3 հոդվածին, որի համաձայն վարչապետը, լինելով վստահ օրենքի ընդունման անհրաժեշտության մեջ, իր իշխանությամբ փաստաթուղթն անցկացնոմ է խորհրդարանով առանց քվեարկության ու քննարկումների:



