Ինչպես հայտնի է, հարևան Վրաստանում հոկտեմբերին անցկացվելու են հերթական խորհրդարանական ընտրություններ: Նախնտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է, և քաղաքական ուժերը փորձում են վերադասավորվել և ակտիվ գործունեություն ծավալել ընտրություններին ընդառաջ՝ ընտրողների համակրանքը հնարավորինս դեպի իրենց ուղղելու նպատակով:
Իշխող ՛՛Վրացական երազանք՛՛ կոալիցիան ևս կպայքարի՝ վերընտրվելու ձգտումով: Հենց նշված ուժի առաջնորդ՝ վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին, ի դեպ, նշել է, որ ընտրություններից հետո նա պատրաստվում է կրկին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, քանի որ ըստ վերջինի, դեռ անելիքները շատ են՝ հատկապես տնտեսական ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել