ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ իրենք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար չեն բացառում ընդդիմադիր լայն ճակատի ձևավորումը և քննարկումներ են անցկացնում ընդդիմադիր տարբեր ուժերի հետ, այդ թվում՝ նորաստեղծ «ԳԱԼԱ» կուսակցության, որի հիմնադիր համագումարը կայանալու է հուլիսի 1-ին:
Նա չի բացառել ընդհանուր թեկնածուով հանդես գալը: Հարց է առաջանում, տեսականորեն, այդ թեկնածուն լինելու է ՀԱԿ-ի՞ց, թե՞ «ԳԱԼԱ»-ից: Եթե լինելու է Գալայի ներկայացուցիչ, ապա կստացվի, որ երկար տարիների պատմություն ունեցող ՀԱԿ-ը հայտնվել է «ԳԱԼԱ»-ից ցածր կարգավիճակում, այն էլ ՏԻՄ ընտրությունների շրջանակներում: Իսկ եթե թեկնածուն լինի ՀԱԿ-ից, ապա այդ պարագայում մի փոքր անհասկանալի է դառնում ընդհանրապես «ԳԱԼԱ»-ի հիմնադրման իմաստն ու նպատակը: Ինչո՞ւ այդ կուսակցության հիմնադիրները չեն անդամագրվում ՀԱԿ-ին, առավել ևս, եթե գաղափարակիցներ են:
Ամբիցիաները շարունակում են պառակտել ընդդիմադիր դաշտը: