ՀԱՊԿ միավորված հակաօդային պաշտպանության համակարգը իր նշանակությամբ շատ կարևոր է և այս համաձայնագիրն իր նշանակությամբ իսկապես կարևոր է: Այս համաձայնագրի քննադատներին կարելի է հարցնել , նրանք գիտեն ,որ Թուրքիայի հետ մեր սահմանը պահպանում են ՌԴ սահմանապահ ուժերը և եթե ցամաքային սահմանը մենք պաշտպանում ենք համատեղ ՌԴ զորքերի հետ ապա ինչու պետք է օդային սահմանները միասին չպաշտպանենք: Իհարկե հասկանալի է այն մոտեցումը,որ կան խմբակներ ,որոնք ցանկանում են այդ զորքը դուրս բերել Հայաստանից,բայց թե Հայաստանը ինչպես է պաշտպանելու այդ սահմանը միայնակ մոռանում են ասել:Խառնակիչների համար ստեղծվել է ևս մեկ լավ հնարավորություն թմբկահարելու իրենց հակառուսական չարդարացված հիստերիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/1007552512653824?notif_t=close_friend_activity¬if_id=1465808977758326
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել