Կառավարության նախաձեռնած օպտիմալացման, կրճատման գործընթացը հասավ փոխնախարարներին, խոսվում է, որ առաջիկայում դրանք կտարածվի նաև փոխմարզպետների վրա:
Փոխնախարարների և փոխմարզպետների ընդհանուր թվի կրճատումը կարևորվում է հատկապես երկու հանգամանքով:
Առաջինը, որ առաջին անգամ կրճատուվում է պետական բարձր պաշտոնյան, երկրորդ, որ յուրաքանչյուր փոխմարզպետ, փոխնախախարար ունեն քարտուղարուհիներ, օգնականներ, վարորդներ:
Այսինքն՝ մեկ կրակով երկու նապաստակ է սպանվում: Վաղուց ժամանակն էր այս քայլերին գնալու, ինչը պետք է շարունակական լինի ու հասցվի իր տրամաբանական ավարտին:
Հայաստանին պետք է կոմպակտ, էֆեկտիվ աշխատող պետական մարմիններ ու սա դրան հասնելու կարևոր քայլերից է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել